
Ծնվել է
Հադրութում, 1982թ. փետրվարի 12-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սիրում էր իր գործը և ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ բարի էր, ազնիվ, հանգիստ բնավորություն ուներ, երբեք ոչ մեկին չէր կարողանում վատաբանել։
Երազանքները
Իր երեխաներին օգնել հասնել իրենց նպատակներին, տուն ունենալ, խաղաղություն լիներ
Վերջին խոսքերը
«Ես շատ խիստ զբաղված եմ, երբ որ ազատ լինեմ, կզանգահարեմ։ Ամեն ինչ լավ է լինելու, հավատացեք»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Հադրութի Դրախտիկ գյուղում։ Կարող էր հետ վերադառնալ, բայց ընկերներին մենակ չթողեց։ Մնաց իր ընկերոջ և երեք զինվորի հետ՝ կիսելով նրանց ճակատագիրը։