
Ծնվել է
Էջմիածին քաղաքում, 1979թ. մայիսի 20-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերությունը, ընկերասերությունը, ընտանիքը, մարդկանց լավություն անելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, հումորով, կյանքը սիրող, կյանքով լեցուն։ Սիրում էր հավաքույթներ կազմակերպել, ընկերներին և ծանոթներին հրավիրել։
Երազանքները
Ընտանիքին երջանիկ տեսնել, տուն ունենալ, առանձին ապրել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Միշտ առաջինը գնում էր դիրքեր։
Վերջին զրույցը
«Ես չգիտեմ ստեղից հետ կգամ թե չե, դու կաշխատես չմտածես չնեղվես, երեխեքը արդեն մեծ են, կարող ա՝ սա իմ ճակատագիրն ա, ես չգամ, դուք կաշխատեք, կապրեք, չնեղվես, եթե չեկա, ուրեմն էտ ա իմ ճակատագիրը»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Զանգիլայում։ Զոհվել է մարտական առաջադրանքից հետո վիրավորներին իր կյանքի գնով փրկելիս։