
Ծնվել է
Երևանում, 1992թ. նոյեմբերի 17։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերասիրությունը, բարությունը, երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ, հատկապես իր տղայի։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ բարի, ուժեղ, բարի ժպիտով մարդ. նրան կոչում էին "ուժեղ արջուկ"։
Երազանքները
Սեփական տուն ունենալ, իր որդուն լավ ապագա ապահովել, սիրում էր խոհանոցը և ցանկանում էր բացել սննդի կետեր։
Վերջին զրույցի մասին
Պնդել է, որ պիտի գնա. «Ասում էր՝ չեմ կարող, 18 տարեկանները պետք է լինեն այնտեղ: Ես այստեղ չեմ կարող նստել խղճով, ընտանիք ունեմ, երեխա ունեմ: Ո՞վ պետք է պաշտպաներ մեր երեխաներին, եթե ոչ մենք: Ինչո՞ւ է խոսվում, որ զինադադար կլինի»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Հադրութում։ Քայլելիս մեկի կողմից լսել է օգնության կանչ, միայն ինքն է օգնություն ցուցաբերել ու գնացել այնպիսի տեղ, որտեղ ծուղակ էր սպասում: