hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեվակ Սերոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Լոռու մարզում՝ Մեծազան գյուղում, 1987թ. օգոստոսի 2-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կարատեով զբաղվելը, ընտանիքը, երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների, կարատեի սաների հետ. կիրակի օրերին սիրով տանում էր լիճ կամ դաշտեր։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ համեստ, բարի ժպիտով, բոլորին հասանելի, անսահման նվիրված մարդ, ուներ կազմակերպչական ձիրք, կարողանում էր հաճելի մթնոլորտ ստեղծել։

Երազանքները

Դառնալ այնպիսի մարզիչ, որը կճանաչեն բոլորը, նաև աշխատել ծնողազուրկ երեխաների հետ անվճար:

Կարևոր փաստեր կամ սովորություններ

31 տարեկանում ստացել է «Շիհան» կոչումը, ինչը ոչ մեկ չի ստացել այդքան երիտասարդ տարիքում։

Վերջին զրույցի մասին
Ասել է. «Գնում եմ պատերազմ, ես ամեն ինչը, ինչ արել եմ, ստեղծել եմ… Եթե ես չգնամ ու չգնան, ապա ո՞վ կպաշտպանի մեր հայրենիքը, և վերջում՝ ո՞վ կպաշտպանի իմ երեխեքին ու քեզ»:

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մարտունի 3 դիրքում։