hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արայիկ Աբաղյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Հադրութի շրջանում՝ Մեծ Թաղեր գյուղում, 1987թ. օգոստոսի 21-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները, աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, սրտացավ, ընկերասեր, կամեցող։

Երազանքները
Ունենալ իր տունը (որը կորցրին)

Մեծացնել երեխաներին, ապահովել լավ ապագայով։

Վերջին զրույցը
Ուրախ էր, տրամադրությունը՝ բարձր, ասել է. «Լիլիթ, ես հիմա շատ ուրախ եմ, մենք դուրս եկանք Հադրութից, ես մտածում էի, որ այդ թեժ մարտերից հազար բան կարող է պատահել, բայց մենք հաղթահարեցինք, մեր խմբով դուրս եկանք Հադրութից, մեզ վտանգ չի սպառնում, եթե մենք հաղթահարեցինք Հադրութը, այդ թեժ մարտերը, ուրեմն վստահ եղիր, որ շուտով տուն կգամ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Հադրութում։