hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Ղազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Արմավիրի մարզում՝ Մրգաշատ գյուղում, 1989թ. օգոստոսի 18-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն չնչին մանրուքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Նվիրված, սրտացավ, հարգված և հարգող, ընկերասեր մարդ։

Երազանքները
4 երեխա ունենալ, մեծ 2 հարկանի տուն կառուցել իր տղաների համար, որպեսզի նրանք մեկ տան մեջ ապրեն։

Վերջին զրույցի մասին
Կինն անհանգստանում էր, ուզում էր, որ շուտ վերադառնա, նա ասել է. «Ամեն ինչ լավ կլինի, պետք է պահենք հայրենիքը, երեխաներիս լավ կնայես մինչև վերադառնամ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջաբրայիլում։ Մեքենան եկել էր, որ արդեն նրան հետ բերեր, բայց ասել է. «Ոչ, մինչև իմ բոլոր ընկերներին տուն չտանեք, չեմ գնա»։ Իր ընկերները վերադարձել են, ինքը՝ զոհվել։