
Ծնվել է
Աբովյան համայնքում՝ Գեղաշեն գյուղում, 1969թ. հուլիսի 20-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, աշխատանքի վայրում
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, համեստ, խելացի։
Երազանքները
Իր երեխաների լավ ապագան ապահովելը։
Վերջին զրույցի մասին
«Ես գնում եմ, քեզ թողնում եմ մենակ տունը՝ երեխաներիս հետ, բայց վստահ եմ, որ դու ամեն ինչ կհաղթահարես։ Գուցե սա մեր վերջին հանդիպումը լինի...»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջաբրայիլում։ Մարտի դաշտից ընկերներին դուրս է բերել, նույնիսկ զոհվածների մարմինները հանել, ինչպես նաև շրջափակումից երեխաներին փրկել։