hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Երեմ Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Գեղարքունիքի մարզում՝ Ծովակ գյուղում, 1979թ. փետրվարի 25-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, հայրենասիրությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, բարեկամասեր, ջիգյարով, լավ մարդ, բոլորին կարողանում էր ուրախացնել, շատ ուշադիր էր երեխաների նկատմամբ։

Երազանքները
Կապված էին երեխաների ապագայի և նրանց իրենց նպատակներին հասցնելու հետ։

Վերջին զրույցի մասին
Վերջին անգամ զանգելիս հարցրել է. «Ո՞նց եք», կինն ասել է, որ միգրեն ունի, ինքը պատասխանել է՝ «Գլուխս ա ցավում, բայց քեզ լավ կպահես, լավ կմնաս, հանգիստ կլինես»։ Երբ կինն առաջարկել է, որ երեխաները խոսեն, ասել է՝ «Չէ, լավ, թող մնան, լավ կնայես, հետո կզանգեմ, կխոսենք»։

Վերջին հերոսական մարտը
Պահել է 13-րդ դիրքում։ Հրամանատարը վիրավորվել էր, ինքն է ստանձնել հրամանատարությունը։ Կազմակերպել է սննդի պահեստ՝ փորելով ու պահեստավորելով սնունդ՝ հետագայում օգտագործելու համար։ Կապ է հաստատել, ուղղություն տվել, նշաններ ցույց տվել, թե որտեղ պետք է խոցեն։