
Ծնվել է
Չարենցավանում, 1978թ. հունվարի 25-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները, կյանքով լի լինելու ձգտումը, եղբոր ու քրոջ երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Համեստ, կշռադատող, զուսպ։ Շատ նվիրված էր ամեն ոլորտում, ուրախություն էր բերում իր շրջապատին։
Երազանքները
Սեփական ընտանիք, երեխա ունենալ, տուն կառուցել, երեխաների ապագան ապահովել։
Վերջին զրույցի մասին
Կինն ասել է, որ չգնա, սակայն պատասխանել է. «Ամոթ է, վերջացրու այդ խոսակցությունը, եթե մենք չգնանք, ապա ով գնա: Դե եկեք բոլորս չգնանք... Ես քեզ վերջին վայրկյանին եմ զանգում, որովհետև մեքենան արդեն շարժվում է: Մինչև հիմա պատրաստվում էինք, չէի ասում, որ չանհանգստանաս»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Հադրութում: Հարձակում էր եղել Հադրութի վրա, նա ու իր մարտական ընկերները հետ են մղել հարձակումը։ Ռմբակոծության ժամանակ գնացել է հրամանատարին օգնելու, բայց ճանապարհին դիպուկահարը խփել է վարորդին, ինչի հետևանքով մեքենայի ուղությունը փոխվել է, ընկել են ձորը և զոհվել։