hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արա Հովակիմյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Վայոց ձորի մարզում՝ Վարսենիկ գյուղում, 1989թ. դեկտեմբերի 16-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հանդեպ իր սերը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների, ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ազնիվ, հավատարիմ, բարի, խելացի, ամեն կերպ օգնում էր դիմացինին։

Երազանքները
Բարձրագույն կրթություն ստանալ, բիզնեսը մեծացնել։

Վերջին զրույցը
«Եթե ես չգնամ, բա ձեզ ո՞վ կպաշտպանի, թշնամին կգա կհասնի։ Եթե թշնամին հասավ՝ Զանգեր, էլ Հայաստան չի լինելու, ոնց որ Արցախը չկա»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Գետափ գյուղի մատույցներում։ 3 հոգով 4 օր շարունակ պահել են դիրքը, լավ նշանառու լինելով՝ անդադար հարվածել է թշնամուն, իրեն սպանելու համար հատուկ դիպուկահար են վարձել։