
Ծնվել է
Սյունիքի մարզում՝ Ագարակ գյուղում, 1987թ. սեպտեմբերի 30-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հանդեպ սերը, ընտանիքը, սիրելի աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Նվիրված ընկեր, հարգանքի արժանի մարդ, հայրենիքին նվիրված մարդ։ Ուշադիր էր շատ, բարի էր բոլորի հանդեպ, առաջինը հասնում էր միշտ։
Երազանքները
Հայրենիքին միշտ ուզում էր պիտանի մարդ լինել։
Վերջին զրույցը
Խոսալիս շատ լավ տրամադրությամբ էր եղել, բայց խաբել, ասել է. «Սյունիքի դիրքերում եմ», բայց եղել եմ Արցախում։ Ասում էր. «Դու ոչ մի բանի մասին մի մտածի, ամեն ինչ լավ է լինելու»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Իշխանաձորում։ Իրենից փոքր տղաներին չի թողել նստեն ավտոմեքենան ու իր հետ գան։