
Ծնվել է
Լոռի մարզում՝ Բարգահովիտ, 1977թ. ապրիլի 13։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաների հետ ժամանակ անցկացնելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, դրական մարդ, լի դրական էներգիայով։ Հումորով, ծիծաղկոտ, թեթև էր նայում կյանքին։
Երազանքները
Երեխաների ապագան ապահովելը։
Վերջին զրույցը
«Մենք հիմա Շուշիկ տատիի տանենք (նկատի ուներ Շուշիում), ամեն ինչ լավ է լինելու»։ Շատ հաճախ ասում էր. «Իմ տղան լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիում։ Ինքն ու տղան միասին են ծառայել, պայթյունից հետո իր գլխարկը տվել է տղային, պատսպարել նրան, հետո գնացել թշնամու դիրքերից զենք բերելու։ Միշտ ոգեշնչել է երեխաներին չվախենալ, ասել, որ նրանք հերոսներ են։ Վիրավորներին օգնել է բուժել և ոտքի կանգնել։