
Ծնվել է
2001 թ. հոկտեմբերի 18-ին Չարենցավանում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ովքեր իրենից մեծ էին։
Սիրած աղջիկ ուներ, բայց աղջիկն ասում էր. «Ծառայի՛, արի՛, նոր կհասկանա՛նք»։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Տաքարյուն, բռնկվող, թասիբով, աշխատասեր, ընտանիքին նվիրված։
Երազանքները
Ուզում էր ռեստորան բացել բանակից հետո։
Կարևոր փաստեր
Եկեղեցում դպիր էր, հետո՝ խոհարար, նաև երգում էր։
Վերջին զրույց
Ասաց. «Իմ թզբեխը կուղարկե՛ս։ Մեզ տանում են ապահով տեղ»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Վարանդայում։ Շատ ճարպիկ, ոչնչից չի վախեցել, ամեն տեղ օգնել է բոլորին։