
Ծնվել է
1991 թ. մայիսի 23-ին Լոռի մարզում՝ Ազնվաձոր գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հրետանին. ինքը տանկին անվանում էր «ջեյրան»։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Կնոջ հետ բնության գրկում։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ խոսող, հարգանք ուներ բոլորի մոտ, ընկերները անվանում էին «местный академик» (տեղացի ակադեմիկոս)։ Չէր սիրում սուտը և պոռոտախոսությունը։
Երազանքները
Երեք աղջիկ ունենալը։ Տուն կառուցել։ Մեքենաների վերանորոգման բիզնես ունենալ։ Ուզում էր մարտական պլաններ կազմել ու միայն թղթաբանությամբ չզբաղվել։
Ստեղծագործություններ
Այո։ Տանկերի մասին գիրք էր թարգմանում, քանի որ հայերեն գիրք չկար։
Վերջին զրույց
Ձգտում էր կնոջ հետ շատ խոսել։ Բողոքում էր, որ երկար ժամանակ իրենց առաջնագիծ չեն տանում։ Հետո տարան, շատ ուրախ էր։ Ասաց. «Կապ չի լինի մի քանի օր, մի՛ անհանգստացի»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 9-րդ շրջանում՝ Ֆիզուլի-Հադրութ խաչմերուկում։ Իր զինվորներին առաջինը չէր ուղարկում, ինքն էր գնում։ Զինվորների մասին շատ էր անհանգստանում, բոլորը հետը կիսվում էին։