hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Աթոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ. սեպտեմբերի 16-ին Գյումրիում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենիքը, երբ աշխատանք էր անում ու լավ էր ստացվում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի, քույրերի հետ. ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, շատ բարի, մեծահոգի, ճշմարտասեր, աշխատասեր։

Երազանքները
Արցախում ծառայել, բիզնես սկսել, ամուսնանալ։

Ստեղծագործություններ
Այո։ Սարդարապատի 100-ամյակին նվիրված շատ շքեղ աշխատանք էին սարքել՝ էլեկտրականությունը միացնում էին, զանգերը ղողանջում էին։

Վերջին զրույց
Ասաց. «Կարոտել եմ իմ Գյումրին, էստեղ ամեն ինչ նորմալ է ու պարտադիր հետ պիտի գա՛մ տուն»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ասկերան-Ջրական հատվածում։
Հետմահու ստացել է Մարտական ծառայություն մեդալ։

ID։03868 Նորայր Մնացականյան Բենիկի

Ծնվել է
2000 թ. հոկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզում՝ Ռինդ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Իր աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում, նպատակների իրագործման վրա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխատասեր, նվիրված, հոգատար, բոլորին սիրում ու հարգում էր։

Երազանքները
Ծառայությունից հետո սովորել, բիզնես ունենալ։

Վերջին զրույց
Խոսաց շատ երկար, անվերջ հարցնում էր ընտանիքի վիճակի մասին, չէր ուզում անջատել հեռախոսը։ Հենց իրենից հարցնում էին, ասում էր. «Նորմալ ա, ամեն ինչ ու ի՞նչ են ասում, ե՞րբ կվերջանա»։

Վերջին հերոսական մարտը
Զոհվել է Հադրութի շրջանի Դրախտիկ և Տեղ գյուղերի արանքում դիվերսիայի ներխուժման ժամանակ։ Մաս է կազմել ՀՈՊ-յան, խոցել։
Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։