hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ազատ Ալոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ. հունիսի 14-ին Վայք քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ինչ-որ մեկի համար լավ բան անելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ. ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Տունը ուրիշ մարդ էր, դրսում՝ ուրիշ։

Երազանքները
Սպորտով էր զբաղվել, եղել է Եվրոպայի չեմպիոն, ուզում էր դառնալ մարզիչ։

Վերջին զրույց
Ասել է. «Ես լավ եմ, դուք լավ մնացե՛ք, սպասում ենք, տեսնենք՝ երբ կվերջանա։ Իմ մասին չմտածե՛ք»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մարտունիում։ Թեժ մարտերի է մասնակցել, ԱԹՍ է խոցել։ Հրամանատարը անձամբ եկել է շնորհակալություն հայտնելու նման տղայի համար։