hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էլֆիկ Ավետիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ. սեպտեմբերի 12-ին Շիրակի մարզում՝ Հայկավան գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կյանքը, նպատակները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ. ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, հոգատար, հանգիստ։

Երազանքները
Սովորել, տունը վերանորոգել, ընտանիք կազմել, քույրերին լավ պահել։

Վերջին զրույց
Ասել է. «Մա՛մ ջան, ձեզ լավ պահեք, եթե իմ հետ մի բան լինի, ձեզ լավ կնայե՛ք»։ Քրոջն է զանգել ասել. «Մամային ու պապային մենակ չթողնե՛ք»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել **«**Եղնիկներում»։ Ավագ հետախույզ էր։ միայնակ 6 ընկերներին է փրկել է հերթով վիրակապել, հանել մարտական գործողությունների տարածքից։