
Ծնվել է
2001 թ. ապրիլի 25-ին Արմավիրի մարզում՝ Լեռնագոգ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Իր լավ առօրյան, լավ սովորելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի, դասընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Պարզ, մաքուր, ընկերասեր, բարեկամասեր։
Երազանքները
Ուզում էր խաղաղ հայրենիք, ստանալ լավ կրթություն։
Ստեղծագործություններ
Այո։ 3 վիպակ ունի գրված, 3-ն էլ կիսատ։
Վերջին զրույց
Առավոտյան ուրիշի համարով զանգել է, ասել. «Ի՞նչ կա, ո՞նց եք, ինչի ես էտքան անհանգիստ, մենք բարձր ենք էստեղ, ոչ մի բան չկա, չգիտե՞ս, որ մեր տեղը ապահով ա։ Մի՛ անհանգստացեք, մի նայեք լուրեր, ամեն ինչ լավ ա»։
Վերջին հերոսական մարտը
Զոհվել է Օմարի լեռներում։ Հրամանատարի մահվանից հետո պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Առաջին օրը ստիպված էին նահանջել, իսկ երկրորդ օրը հետ են վերցրել դիրքը։