
Ծնվել է
2001 թ. հունիսի 30-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կյանքի ուրախությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Տարբեր մարդկանց հետ։ Փորձում էր բոլորին ժամանակ տրամադրել։ Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
«Իրենց մի մասնիկն է պակասել»։ Հասնող, օգնող։
Երազանքները
Շուտ վերջացնել ծառայությունը, վերադառնալ տուն, ուսում ստանալ։
Վերջին զրույց
Շատ տխուր ձայնով խոսեց վերջին անգամ։ Ինքը փորձում էր մայրիկի տրամադրությունը բարձրացնել, մայրիկը՝ իր։ Մայրը ասաց՝ «Գաս, նվերներ կառնեմ», ասաց. «Ինձ բան պետք չի, մա՛մ ջան, դե լավ մնացե՛ք», ասես հրաժեշտ տվեց։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Դրմբոնում։ Զանգում էր հայրիկին և ասում. «Գնա՛ էս հիվանդանոց, էն հիվանդանոցը, ընկերներիս տե՛ս, տե՛ս՝ ի՞նչ կա օգնելու։» Ստացել է մի քանի մեդալ, այդ թվում՝ Արիության։