hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդգար Աղաջանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ. հուլիսի 2-ին Վանաձորում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Գերակտիվ կյանք էր սիրում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, բարեկամների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մականունը «Կայծ» էր, սիրում էր կազմակերպչական աշխատանքներ։

Երազանքները
Ուզում էր բոլորին իր թևերի տակ առնել, բոլորին թև թիկունք լինել։

Ստեղծագործություններ
Երգերով, կատակներով փորձում էր ստեղծագործել։

Վերջին զրույց
Պապայի կամ եղբոր հետ էր խոսում։ Մայրը պարի ուսուցչուհի է, խնդրեց, որ բարձրախոս միացնի իր երեխաների մոտ, ասաց. «Երեխե՛ք ջան, մենք ստեղ թուրքին լացացնում ենք, դուք վայելե՛ք ձեր կյանքը։ Մա՛մ ջան, եթե ինձ սիրում էս, էտ գործը միշտ պետք է անե՛ս։ Մա՛մ ջան, շատ ահավոր խառն ենք»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիում։ Հրամանատարությունը վերցրել էր իր վրա։ Ֆիզուլիում շրջափակման մեջ են ընկել, ստիպված նահանջի հրաման է տվել՝ փրկել բոլորի կյանքը։