
Ծնվել է
2001 թ. օգոստոսի 20-ին Գյումրիում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենիքի հանդեպ սերը, սպորտը, ճանապարհորդել, ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հարազատների հետ։ Ընտանիքում բոլորին հատկացված ժամանակ ուներ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ բարի, կամեցող, եթե ինչ-որ մեկը իր կարիքը ուներ, հասնում էր անպայման։
Հրամանատարն ասել էր. «Ի՜նչ տղա է, ընդհանրապես չես ասի, որ երկու ամսվա ծառայող է»։
Երազանքները
Իտալիա գնալ, Կոլիզեյը տեսնել, նկարչության ոլորտում բարձրագույն կրթություն ստանալ, առանձին բնակարան գնել։
Ստեղծագործություններ
Նկարում էր։
Վերջին զրույց
Շատ տխուր էր։ Հարցնում էր իրավիճակից։ Ասում էր. «Գամ, էնքան բան տեսա, կպատմեք։ Ձեզ լավ նայե՛ք միշտ»։ Հարցնում էր. «Ի՞նչ են ասում լուրերով»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիում։ Հրետանավոր էր։