hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Մարուքյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ. հունիսի 29-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կյանքը, սպորտը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, եղբոր հետ. ուներ սիրած աղջիկ դպրոցական տարիքից, մանկական սեր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, կյանքով լի, եռանդուն, իր տարիքից ավել էր հասկանում։

Երազանքները
Շարունակել սպորտով զբաղվել, դառնալ աշխարհի չեմպիոն։

Վերջին զրույց
Շրջափակման մեջ էր, ասաց՝ «100-ից 90 հնարավորություն չկա հետ գալու», եղբորն ասաց. «Խոստացի՛, որ մամային լավ կնայես»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիում, փրկել է 102 հոգու կյանք, 20 օր եղել է շրջափակման մեջ։ Իր հրամանատարի ոտքերը կտրվել էին, ուսին դրած տանում էր, ասաց. «Մինչև քեզ թող, դու գնա՛»։ Սակայն հրամանատարը ուսերի վրա մահացավ, ինքն էլ ուղեղի ցնցում ստացավ։