hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Բալբաբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ. օգոստոսի 1-ին Հրազդանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Փայտի փորագրությունը, մայրիկին օգնելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Տատիկի, պապիկի և ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Լավ, բարի, ընկերասեր։ Ընկերները մինչ այսօր շաբաթը մեկ գնում են Եռաբլուր։

Երազանքները
Ճամփորդել, եղբոր համար տուն ստեղծել, բարեկեցիկ կյանքով ապրել, սովորել, կավագործությամբ զբաղվել։

Ստեղծագործություններ
Այո. մազակալների էսքիզներ էր անում։

Վերջին զրույց
Տղաներից էր հարցուփորձ անում։ Մայրը հարցնում էր. «Կուզե՞ս նորից ծառայել»։ Ասել է. «Ոչ, բայց պարտավո՛ր եմ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մատաղիսում։ Իրենց տեխնիկան փչացել էր, չեն սպասել թշնամու առաջխաղացմանը, ուրիշ տեխնիկա է վերցրել, շարժվել առաջ։