
Ծնվել է
2002 թ. փետրվարի 6-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենիքին ծառայելը և սպորտը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընտանիքի, հատկապես փոքր քրոջ հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, պարզ սրտով, բարի, միշտ փորձում էր մնալ փորձանքներից հեռու։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Կռվարար չէր, հետաքրքրասեր էր, բայց ամեն ինչից արագ հոգնում էր։
Վերջին զրույց
Զրույցը ձայնագրվել է, կարծես զգում էին, որ վերջին խոսակցությունն է լինելու։ Ձայնը շատ տխուր էր։ Բոլորի հետ խոսել է բարձրախոսով։ Միշտ ասել է․ «Ապահով տեղում ենք, ամեն ինչ լավ ա»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մարտունի 2 դիրքում։ Գնդացրորդ էր։ Նահանջի հրամանին չեն հետևել, առաջ են գնացել, որպեսզի հրամանատարին փրկեն։