hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ. փետրվարի 24-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Փոքր տարիքից սիրել է զինվորական զենքերով խաղալ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ. ունեցել է սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Կյանքով լի, ուրախ, խարիզմատիկ։

Երազանքները
Սովորել համալսարանում, երկրից դուրս գնալ և ավելի մեծ ծրագրեր իրագործել, ինչպես նաև սովորել կիթառ նվագել։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Անձնուրաց էր։ Մի օր տուն է վերադարձել առանց բաճկոնի, այն տվել էր իր հետ աշխատողներից մեկին, ասելով․ «Ես ունեմ, ինքը չունի»։

Վերջին զրույց
Բանակում խոհարարությամբ էր զբաղվում։ Մայրը չէր գիտակցում, որ Արցախում է։ Երբ հարցրել է. «Ի՞նչ ձայներ են», պատասխանել է․ «Տղերքով ենք, պոստերն ենք, էդ աղմուկն ա»։ Վերջում ասել է․ «Զարյադկա չունեմ, էսա հեռախոսը կանջատվի, գնամ քնեմ, մի 2 օրից կզանգե՛մ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Իշխանասարում։