hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ. ապրիլի 7-ին Արմավիրի մարզում՝ Արմավիր քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սերը հայրենիքի հանդեպ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Քույրերի, ընկերուհու և ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Խելոք, համեստ տղա։

Երազանքները
Աշխատել, սովորել, ամուսնանալ և իր երեխային հոր անունով կոչել։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Շատ հումորով էր։ Մի բառից կարող էր հումոր անել։ Սիրում էր ուսումնասիրել տիեզերքը։

Վերջին զրույց
Ասել է. «Մամա՛, հանկարծ քեզ ոչինչ չափսոսա՛ս»։ Ավելացրել է. «Մի սխրանք էլ գործեմ, ուսման վարձս կես է լինելու»։ Մայրը հարցրել է՝ վազու՞մ է, պատասխանել է. «Չէ, ուղղակի արագ քայլում եմ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Իշխանաձորում։ Շրջափակման օրը սկսել է չինարեն խոսել, և դրա շնորհիվ դուրս են եկել շրջափակումից։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։