hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Մազմանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ. հուլիսի 13-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ինչ-որ մեկին լավ բան անել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ բարի, ընկերասեր, լավատես, ուրախ։

Երազանքները
Վերադառնալ բանակից, հետո սպա դառնալ։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Անընդհատ օգնում էր բոլորին՝ թե տանը, թե դրսում։

Վերջին զրույց
Նեղված էր նրանից, որ շատ լավ ընկերներ է կորցրել։ Ասել է. «Եթե ես հրանոթը թողնեմ, շատ ավել ընկերներ կկորցնեմ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մարտունի 2 դիրքում։ Մեկ ամիս արիաբար կռվել է և պայքարել։ Իրենց դիրքում կազմակերպել էին համապատասխան անկյուն, որպեսզի մնացած զինվորներին էլ հարմար լինի դիրքերում եղած ժամանակ։