
Ծնվել է
Շիրակի մարզում՝ Արթիկի տարածաշրջանում՝ Փանիկ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենասիրական գաղափարները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մայրիկի հետ շատ կապված էր
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հումորով, պարզ ու մաքուր անձնավորություն էր։ Տան հարակից այգում վրան էր խփում, ընտանիքի անդամներին հյուրասիրում ու ասում. «Եկեք, գնանք տունս»։
Երազանքները
Ուզում էր ամուսնանալ, վերջին արձակուրդի ժամանակ ասել էր. «Մամ, գիտես ինչքան եմ սիրում կյանքը, ինչքան եմ ուզում երեխա ունենալ»։ Շատ գումար վաստակել և կառուցել մանկատուն ու ծերանոց, որպեսզի անտուն մարդիկ չլինեն։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Իր անունով այգում ծաղիկ կար, որը 2015-ին երկու անգամ ծաղկեց՝ իր ծննդյան օրը և սեպտեմբերին։ 2016-ին այլևս չծաղկեց։ Միշտ հարցնում էր մորն. «Մամ, ծաղիկս ծաղկո՞ւմ է»։
Շատ էր սիրում շանը։ Միշտ ասում էր. «Շանս լավ կնայեք, որ գամ, շունս տանը լինի»։ Նրա մահից առաջ շունը վնգստում էր, իսկ մահից հետո այլևս ուրախ չէին տեսել։
Վերջին զրույց
Վերջին զանգի ժամանակ միանգամից անջատեց։ Հաջորդ անգամ որ զանգեց, ասացի. «Տենց կտրուկ մի՛ անջատի»։ Ասաց. «Երևի ինձ հետևում են»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել փետրվարի 5-ին Հադրութում՝ դիտակետում։