hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարեգին Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Երևանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Զինվորական ծառայությունը.

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ. ուներ աղջիկ և տղա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մարդասեր էր, մարդամոտ, հեշտ էր շփվում մարդկանց հետ, բառացիկ հայրենասեր։

Երազանքները
Իր երեխաները բարձրագույն կրթություն ստանան։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Սովետաշենի զորամասի աշտարակն իր ձեռքի գործն էր, որի համար բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել։ 2020-ին թ., լսելով պատերազմի լուրը, ավարտել է աշխատանքային գործուղումը և կամավոր մեկնել ճակատ՝ ունենալով հաշմանդամություն։

Ստեղծագործություններ
Գրում էր բանաստեղծություններ։

Վերջին զրույց
Վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 15-ին։ Ասաց. «Մա՛մ ջան, չմտածե՛ք, ամեն ինչ լավ ա, մենք հաղթելու ենք, ես ողջ ու առողջ եմ, ձեր հետ եմ միշտ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մեխակավանում, որտեղ պետք է իջներ դիրքից, բայց հրաժաևվել է երիտասարդ ծառայակիցներին մենակ թողնել։ Մահացել է ԱԹՍ-ի հարվածից։