hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վլադիմիր Մելքոնյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Գյումրիում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ձգտում էր բարձր պահել ազատամարտիկ հոր անունը։ Իր դիմումի համաձայն մեկնել էր ծառայության Արցախ՝ ոգևորված այն մտքով, որ քայլում է հոր անցած ճանապարհներով, ծանոթանում նրա հիշողություններին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ. ուներ սիրած աղջիկ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ բարի ու կամեցող էր, բոլորին հասնող, հայրենասեր։ Եթե փողոցում սոված մարդ տեսներ, տուն կգնար, ուտելիք կբերեր։ Անգամ եթե անհրաժեշտ լիներ, իր շորն էլ կտար։

Երազանքները
Ծառայությունից վերադառնալ, եղբոր հետ նույն օրը հարսանիք անել, վերակառուցել իրենց տունը, շարունակել հոր ուղին։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ուզում էր բացել թանգարան՝ նվիրված հորը։ Ընկերներն այնքան ծանր տարան նրա մահը, որ չկարողացան մնալ Գյումրիում և հեռացան։

Ստեղծագործություններ
Գրել է բանաստեղծություններ հոր մասին, նկարում էր։

Վերջին զրույց
Տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի, ասել է. «Մա՛մ ջան, երկու ամիս հետո կգամ, էլ չես աշխատի՛»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Թալիշում՝ իր իսկ ղեկավարած դիրքում, որի ավագն էր։ 2016 թ. պատերազմի առաջին զոհերից էր։