
Ծնվել է
Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Արվեստը, թատրոնը, իր սիրելի խմբի՝ Գարիկի և Սոնայի համերգներին մասնակցելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ուրախ, դրական մարդ էր, կյանքի երեխա էր։ Նրան բոլորը սիրում էին, «խաղաղության աղավնի» էին անվանում. երբեք չէր թողնում, որ որևէ մեկը մյուսի հետ վիճի։ Եթե վատ բան էին ընկերները մտածում անել, Արթուրն էր նրանց ետ պահում։ Մանկուց խուսափում էր վտանգներից։ Ուսուցչուհին ասել է, որ բարությունն իր հետ է աշխարհ եկել։
Երազանքները
Ուզում էր դառնալ օպերատոր, ճանաչել բոլոր դերասաններին, շրջել աշխարհով, տեսնել նոր վայրեր, բայց անպայման վերադառնալ հայրենիք։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ծառայության ժամանակ, պատերազմի օրերին միշտ զանգում ու հարցնում էր, թե ինչ նորություն կա։ Մի անգամ ասել է. «Մամ, ես իմ մասին չեմ մտածում, ես առաջնագծում կանգնած տղերքի մասին եմ մտածում»։
Վերջին զրույց
Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 9-ին՝ ուղիղ ժամը 9-ին։ Այդ օրը շատ էր զանգել։ Շատ ուրախ էր։ Ասել է. «Վաղը մեքենա ա գալու, լողանալու ենք»։ Մայրը պատասխանել էր. «Արթուր ջան, այսօր հանգիստ հաց կուտեմ»։ Ասել է. «Մա՛մ, ի՞նչ ես խոսում, դու ինչի՞ հաց չես ուտում, ամեն ինչ լավ ա, ես լավ եմ, նենց բաներից ենք պրծել, մա՛մ, հանգիստ էղե՛ք…»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մարտունի 2 դիրքում, որտեղ հասել էր Ջաբրայիլից։ Եղել է 3-րդ գծում էր ականանետի պատասխանատու։