hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Վարդանյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Գյումրիում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Ավտոմեքենաները, հայրենիքին ծառայելը, ինչի համար կամավոր կերպով վերադարձել էր ՌԴ-ից և զինվորագրվել։ Հայերեն նոր բառեր սովորելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Սիրած աղջկա, քրոջ հետ։ Մտերիմ էր նաև հոր հետ, ասես 2 եղբայր լինեին։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր էր, ուշադիր, զինակից ընկերը ասում էր, որ «վերջի շորը կհանի կտա»։

Երազանքները:
Տունը վերակառուցել, հայրիկին ասում էր. «Պա՛ ջան, մի՛ մտածի, գնամ գամ, ես կաշխատեմ, կանեմ»։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Սիրում էր ուրախացնել ծնողներին, միշտ ծնունդին անակնկալներ էր մատուցում՝ տորթով, ծաղիկներով։ Կիրիլատառ գրել էր «Հայր Մերը», որպեսզի սովորի, քանի որ հայերեն գրել-կարդալ չգիտեր։ Զինվորական ծառայության ժամանակ սերժանտ նշանակեցին, բայց լեզուն չիմանալու հիմքով հրաժարվեց։

Վերջին զրույց:
Գրեթե բոլորին զանգում էր։ Ապրիլի 3-ին է զանգել, ասել. «Մա՛ ջան, հանգիստ եղի՛, ես լավ եմ, վերադառնալու եմ, օգոստոսին իմ 20-ամյակը նշենք, զանգեմ պապային»։ Հետո զանգել էր քեռիին, ասել. «Զանգի՛ մամային, ասա՛՝ ամեն ինչ լավ է, ես ողջ ու առողջ ետ կգամ»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Թալիշում՝ Ֆիզ դիրքում։ 6 ամսվա ծառայող լինելով՝ թշնամու դիվերսիայի ժամանակ փրկել է ընկերոջ՝ կյանքը, ով հետո շնորհակալություն է հայտնել ծնողներին։ Ասում էր, որ պետք է գնա տղաների մոտ, որպեսզի նրանց իրադրությունը դժվար չլինի։