
Ծնվել է:
Արագածոտնի մարզում՝ Թալինի շրջանում՝ Ներքին Բազմաբերդ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտով ֆուտբոլով զբաղվելը, ՀԱՊՀ-ում կրթություն ստանալը
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ։ Ամռանն անում էր ցանկացած գյուղական գործ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Նվիրված էր շատ, վերջին դրամը կտար, եթե պետք լիներ, խղճով, շատ բարի, հարմարվող։
Երազանքները:
Նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալ, ապահովել իր 2 փոքր քույրերին ամոն ինչով։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Պարապել էր ինքնուրույն և իր ուժերով կարողացել էր վաստակել անվճար սովորելու իրավունք։
Վերջին զրույց:
Վերջին անգամ, երբ զանգեց, ուզում էր բոլորի հետ խոսել։ 5 րոպե երևի խոսեց, սովորաբար 1 րոպեից ավել չէր խոսում։ Վերջին բառերը եղել են. «Մա՛մ, դու քեզ լավ նայի՛»։
Վերջին հերոսական մարտը:
Հոկտեմբերի 9-ին եղբորն է տեսել, լուսանկարվել են։ Հրաժարվել է իր ծառայակիցներին թողնել, գնալ։ Կարողացել է գտնել իր ջոկատից կորած մի զինվորի՝ կապ տալով։