
Ծնվել է:
Լոռվա մարզում՝ Կաթնաջուր գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Մեքենաները, արհեստով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ. դասընկեր ուներ, որ շատ մտերիմ էին։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Սիրում են վերհիշել, թե ինչպես է Արտյոմը, 11 տարեկան լինելով, կարողացել վերանորոգել գյուղապետի մեքենան, իսկ ծառայության ժամանակ շարունակել է մեքենաներ վերանորոգել։ Զորամասում էլ մատուռ էր կառուցել, եվրոպատուհաններից լուսավոր խաչ էր պատրաստել։ Շատ աշխատասեր էր, տանը նվիրված։
Երազանքները:
Աշխատել, տունը վերանորոգել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Շատ կենսուրախ էր, ժպտերես։ Փոքր քրոջն էր շատ սիրում։
Վերջին զրույց:
Զանգել է մարտի 17-ին, որ հետ զրուցել եղբոր հետ աշխատելու, բանակից վերադառնալու, իրեն դիմավորելու մասին։ Ասել է. «Չէ, մա՛, 2-սս էլ նույն տեղը չենք աշխատի, լավ ա՝ տարբեր տեղից տուն գումար գա մեր տուն»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Մարտակերտում մարտի 17-ին։ Հերթափոխի ժամանակ, երբ գնացել է հանգստի, դիպուկահարը 2 դիրք անցնելով, սպասել է բաց միջանցքի մոտ, մինչև մեկը հայտնվի ու կրակել է։