
Ծնվել է:
Շիրակի մարզում՝ Ամասիա գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտով զբաղվելը, կյանքը, իր աշխատանքը, ծառայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Բոլորի՝ համ ընկերների, համ ընտանիքի հետ. սիրած աղջիկ ուներ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Շատ պայծառ մարդ։ Յուրահատուկ երեխա էր, ինքն իրեն սիրել էր տալիս, իր շարժումներով, վարվելակերպով՝ մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ Ընկերասեր և բարի։
Ստեղծագործություններ:
Նկարում էր, քանդակագործությամբ էր զբաղվում, եկեղեցիներ էր նկարում, ամեն ինչ կարող էր նկարել, սարքել։
Վերջին զրույց:
Հոկտեմբերի 18-ին ասել է. «Մա՛մ ջան, շատ լավ եմ, չմտածե՛ս, վաղը կամ մյուս օր ետ կվերադառնանք»։
Վերջին հերոսական մարտը:
23 օր խիզախ տղաները կռվել են։