
Ծնվել է:
Արագածոտնի մարզում՝ Օշական գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Երաժշտությունը, բեմը, իր մասնագիտությունը, համերգներին մասնակցելը
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Հարազատներն ասում էին նրան «Բիձուկ, կարծես իր տարիքից» մեծը լիներ։ Շատ ընկերասեր էր, բոլորի հանդեպ պատրաստակամ, պարտաճանաչ։ Սիրում էր, որ ամեն ինչ լինի տեղը տեղին, բաց տեղ չլիներ։ Խստապահանջ էր և լավ սան։
Երազանքները:
Բանակից հետո ավարտել ուսումը ու դասավանդել բլուլ իր իսկ քոլեջում, մեծ բեմերում ելույթ ունենալ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
5 տարեկանում նկարահանվել էր ֆիլմում աշխույժ բալիկի դերում «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմում։ Ֆիլմում նրա կերպարը մահանում է թուրքի գնդակից, և այդպես էլ եղավ կյանքում։
Վերջին զրույց:
Գրեթե ամեն օր զրուցում էինք, շատ չէ՝ 1-2 րոպե։ Վերջին զրույցի ընթացքում ասաց. «Մա՛մ, ընկերներս այնքան շնորհակալ են, որ պայոկ ես ուղարկել, բայց ես նենց կուզեի ջեմ ուղարկեիր, կարագով քսեի, ուտեի»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Թալիշում, մինչ այդ ծառայել է պատերազմի այլ գոտիներում, հազիվ փրկվել մահից։ Նման դեպքերից հետո հորն ասել է. «Պա՛պ ջան, գամ՝ մատաղ ենք անելու, իմանաս, թե ես ինչից եմ փրկվել»։