hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ջիվան Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Աշոցքի շրջանում՝ Մեծ Սեպասար գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտը, դահուկները, կյանքը, ձիավարությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Հիմնականում ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բոլորին հասնող, օգնող էր։ Վատ վիճակում ոչ ոքի չէր թողնում։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Նրան խաղաղության աղավնի էին ասում։ Շատ ծանր էր տանում զինակիցների կորուստը, անգամ արտասվում։

Վերջին զրույց:
Հոկտեմբերի 19-ին այնքան ուրախ էր, ասեցի՝ «Ոնց որ հարսանիք գնացած լինես»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Ջաբրայիլ-Հորադիս հատվածում։ Ետ նահանջի հրաման են տվել, սակայն չեն ենթարկվել, շատ զինակից ընկերների է փրկել։ ։