
Ծնվել է:
Արարատի մարզում՝ Ազատավան գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Սպորտով՝ բռնցքամարտով զբաղվելը, երգելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, դասարանի երեխաների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Առաջնորդ էր, շատ խելացի ու ընդունակ, ընկերասեր, շատ ուժեղ։
Երազանքները:
Ուզում էր գյուտ անել, ճանաչվել ու հիշվել։ Երգիչ էր ուզում դառնալ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Շատ մաքրասեր էր, պարտաճանաչ։
Վերջին զրույց:
26-ին Ֆիզուլիում էր, որտեղ 2,5 ամիս ծառայում էր որպես վարորդ։