hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ֆիրդուս Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Աշոցքի շրջանում՝ Արփենի գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:

Սպորտով զբաղվելը, շախմատը, իր ընտրած մասնագիտությունը՝ սահմանապահ զորքերում

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Ընտանիքի ու ընկերների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Շատ լավ, բարի, ուժեղ, ժիր տղա, միշտ պատրաստակամ էր բոլորին օգնել, խելացի ու շնորհքով։

Երազանքները:

Ամուսնանալ, ընտանիք կազմել, ձգտում էր մասնագիտական աճի։

Վերջին զրույց:

Հոկտեմբերի 17-ին վերջին անգամ մայրիկի հետ է խոսել, ասել է, որ Արաքսի ափին էր։ Զանգելիս կարճ էր խոսում, հարցնում էր, թե ինչ են ասում հեռուստացույցով, հարցնում, թե երբ կվերջանա պատերազմը, ասում. «Մի՛ անհանգստացեք, մենք լավ ենք, ամեն ինչ լավ է»։

Վերջին հերոսական մարտը:

Հոկտեմբերի 19-ին՝ ետ դարձի ճանապարհին, երբ նստել են մեքենան, ռմբակոծել են նրանց 19 հոգի զոհվել են, միայն 3 հոգի են ողջ մնացել։ Շատ ընկերների է օգնել, մեկին փոսից հանել է, այնուհետև վերադարձել մարտի դաշտ, հրաժարվել է լքել իր ծառայակիցներին։