hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գրիգոր Գարագավուրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Արագածոտնի մարզում՝ Երզնկա գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:

Ինքնուրույն լեզուներ սովորելը, համակարգչային խաղեր խաղալը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Իր նեղ ընկերական շրջապատի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Նվիրված, հասնող, իդեալական, ոչ շատ շփվող։

Երազանքները:

Բանակից գալ, իր բիզնեսը ունենալ, իր առանձին տունը ձեռք բերել, լեզուներ սովորել։ Սանկտ Պետերբուրգ գնալ, թանգարաններով շրջել ու աշխարհը տեսնել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:

Ամեն հարցում ուզում էր ամենալավը լինել, մի խոսք ուներ. «Իմ երակներով կապույտ արյուն է հոսում, ես յուրահատուկ եմ»։

Վերջին զրույց:

Միայն զանգում էր, ասում էր, որ «Ամեն ինչ լավ է, մեզ մոտ կռիվ չկա, զանգում եմ, որ չանհանգստանաք»։

Վերջին հերոսական մարտը:

Տեղի է ունեցել Մարտունիում։ Մարտի ժամանակ Գրիգորն օգնել է իր վիրավոր ընկերոջը հիվանդանոց հասցնել, ձեռքին ժամն է կապել։