hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուսլան Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Հադրութի շրջանում՝ Քյուրաթաղ գյուղում։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, գործընկերների հետ կամ տանը։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր էր, միշտ ժպիտով էր, նրան ջղայնացած վիճակում ոչ մեկը չէր տեսնում, անվախ զինվոր էր։

Երազանքները:
Միշտ ընտանիքին օգնել, քանի որ մեծացել էր բազմազավակ ընտանիքում՝ 6 երեխա էին։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Իր ժպիտով հարթում էր ամեն հարց։ Դպրոցի հպարտությունն էր։

Վերջին զրույց:
Առավոտյան՝ գնալուց առաջ, ուզել է մորը գրկել, խոսել, մոր ձեռքերը խմորոտ են եղել, չի կարողացել գրկել, ժպտացել է ու գնացել։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Քուրդլար տեղամասում։ Զինակից ընկերներին միշտ խորհուրդներ էր տալիս, միշտ տեղին, ճիշտ ու հստակ կատարում էր հրամանները։