hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Գեղարքունիքի մարզում՝ Լճաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:

Համակարգչային խաղեր խաղալը, միշտ հաղթելու ցանկությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Սիրած աղջկա, տան հյուրերի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Բոլորի խինդն ու ուրախությունն էր, շփվող էր, երբ դասի չէր գնում, ասում էին, որ տխուր էր անցել։ Բարձրահասակ էր, թիկնեղ, «Պոնչ» էին ասում։

Երազանքները:

Ծառայությունից հետո տունը վերանորոգել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:

Ձեռքում կամ գրպանում միշտ մագնիսներ էր պահում։

Վերջին զրույց:

Հոկտեմբերի 10-ին ասաց. «Բոլորին կբարևե՛ս, մա՛մ, չլացե՛ս, ես պետք է տղամարդ դառնամ»։

Վերջին հերոսական մարտը:

Տեղի է ունեցել Հադրութում։ Վիրավորվել էր, բայց չէր նստել մեքենան, որպեսզի ետ գար։