hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարգիս Ոսկանյան
2010 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Շամշադինի շրջանում՝ Չինարի գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:

Սպորտը, հատկապես ֆուտբոլը, իսկ հետո սիրահարվեց զենքին։ Հայրիկի հետ զենք էր քանդում և հավաքում։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Հայրիկի, ընտանիքի հետ. ուներ երկու երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Միայն գովեստի խոսքեր՝ համեստ, ճարտար լեզու ուներ, հումորով էր։

Երազանքները:

ՀՖԿՍՊԻ ընդունվելը, երեխաներին մեծացնելը։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:

Հայրենասեր էր։ Հայրիկին ասում էր՝ «Ես փախա, դու փախար, մարդ չի մնա գյուղում»։

Վերջին զրույց:

Դիրքերում էր, երբ զանգել է, ասել է. «Մենք կանգուն ենք, պահում ենք»։ Դիպուկահար էր։

Վերջին հերոսական մարտը:

Տարածքին շատ լավ ծանոթ էր, գիտեր, թե որտեղ թաքնվեն, որտեղից հարձակվեն։ Խրամատից դուրս է եկել, խոցել են։