
Ծնվել է:
Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Իր արհեստը, մեքենանով հետաքրքրվելը, աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Հայրիկի հետ աշխատանքի վայրում. 7 տարեկանից սկսել էր հայրիկի գործը անել։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Կշռադատված, բոլորի հետ հարգանքով, անվախ զինվոր։
Երազանքները:
Իր անձնական գործը սկսել, տուն, մեքենա գնել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Ցանկացած խնդիր իր համար լուծելի էր։ Լավ մասնագետ էր։
Վերջին զրույց:
Նոյեմբերի 9-ին՝ երեկոյան զանգեց, ասաց. «Պա՛պ, մի բան արե՛ք, դուրս եկե՛ք միտինգ արեք, զինադադար չկնքեն, փախնողները փախել են, կռվողները մնացել են, մենք մի մետր հետ չենք գնացել, մենք 2.5 կմ առաջ ենք գնացել, որ կանգնեք՝ վերջ»։
Վերջին հերոսական մարտը:
Նոյեմբերի 9-ի գիշերը՝ 3:30-ին, զոհվել է ավիառումբի հարվածից Կարմիր շուկայում։ Հաշվարկի հրամանատար էր, հակառակորդի հենակետ է ոչնչացրել։ Մարտական ծառայության մեդալ է ստացել։