
Ծնվել է:
Մեծամորում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Ծառայելու ցանկությունը, զինվորական դառնալու հեռանկարը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Հաշմանդամություն ունեցող եղբոր հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Նստակյաց չէր, ակտիվ էր, ընտանիքի տղա էր։ Ընկերասեր, ամեն ինչ իր պատասխանատվության տակ էր վերցնում։
Երազանքները:
Լավ տան ունենալ՝ իր առանձին անկյունով, զինվորական դառնալ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Քչով բավարարվող էր, ծառայությունը նրան լրջացրել էր՝ 180 աստիճան փոխվել էր։ Ծառայության ժամանակ ապրիլի 7-ին նրան տվել էին լավագույն դիպուկահար։
Վերջին զրույց:
Ապրիլի 29-ին ասել էր. «Մա՛մ, մեր վերջին դիրքը լավ է լինելու, կիջնեմ, կգամ, ուսում կստանամ, ամենադժվարը ետևում է»։ Խոսելիս լսվում էին կրակոցների ձայները, քանի որ Ջաբրայիլում՝ դաշտում, աշխատում էր։
Վերջին հերոսական մարտը:
Ապրիլի 29-ին զոհվել է։ Հատուկ գործողությունների ժամանակ դիպուկահարը կրակել է, դիվիզիայի պետը՝ Ղուկասյան Սևակը, այդ մասին լսելով՝ ասել է. «Ձեռք չտա՛ք, գամ, տեսնեմ՝ ի՞նչ է եղել»։ Բարձրացել է դիրքեր, սակայն նույնպես խոցվել է։