
Ծնվել է:
Արտաշատի տարածաշրջանում՝ Մխչյան գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Բիզնեսմեն դառնալու երազանքը, ընտանիքի, մոր ուրախությունը,երգելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Սիրած աղջկա հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Կատակասեր, բոլորի խինդն ու ծիծաղն էր ապահովում, անգամ դիրքերում ուրախացնում էր ծառայակիցներին, երգում։ Խաղաղասեր էր, թույլ չէր տալիս կռիվ լինի։ Բոլորի հանդեպ հարգանքով, և աշխատասեր մարդ էր։ Նպատակասլաց էր, հայրենասեր։
Երազանքները:
Բիզնես ունենալ, մորը թև ու թիկունք լինել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Ասում էր. «Ես երբե՛ք չեմ թողնի թուրքը մեր սահմանն անցնի, չեմ թողնի մտնի մեր տարածք, եթե թույլ տան, մենակով կպահեմ»։ Երբեք չէր նեղանում։ Չարությանը բարով էր պատասխանում։ Ներող սիրտ ուներ։ Մանկուց հետևում էր, թե ինչպես է մայրը պատրաստում։
Վերջին զրույց:
Մարտի 27-ին ասել էր. «28-ին չեմ զանգի»։ Մարտի 30-31-ին պետք է իջնեին դիրքերից, պապայի հետ ուզեց խոսել, բայց լիցք չուներ, ասաց. «Պապային կբարևե՛ս, հաջողությու՛ն ձեզ»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Մարտակերտի դիրքերում, խոցել է դիպուկահարը։ Զորամասում ապահովել է մաքրությունը, սնունդ, խմորեղեն պատրաստել։