
Ծնվել է:
Գեղարքունիքի մարզում՝ Մարտունիում։ Մարտական անունը՝ «Սուրբ Գուլե»։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Կարդալը, սպորտով զբաղվելը, սովորելը Էրեբունու բժշկական քոլեջում և Էրեբունու բժշկական ինստիտուտում
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ էր անցկացնում, մայրիկի հետ էր կապված, ուներ սիրած էակ՝ իր կուրսեցին։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Հայրենասեր, մարդասեր, ուժեղ, հաստատակամ, օգնում էր մայրիկին, շատ ընկերասեր էր,
Երազանքները:
Դառնալ բժիշկ, որպեսզի բոլորին օգներ, կամ դեղագործ դառնալ, որպեսզի զորամասեր անվճար դեղ բաժաներ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Ծառայության գնալիս, երբ իմացավ, որ Արցախ է գնում, շատ էր ուրախացել։ Ասում էր. «Հպարտ եմ, որ հերոս տղաների զորամասում եմ ծառայելու»։ Մարտակերտի բարձունքում գրել էր սիրած աղջկա նրա անունը, նկարել, ուղարկել։ Ասում էր, որ մարտի դաշտում բոլորը հավասար են։
Վերջին զրույց:
Նոյեմբերի 9-ին մոր, հոր հետ խոսեց, եղբորն ասաց. «Մամային ու պապային՝ լավ կնայե՛ս, լավ կսովորե՛ք, կհարցնե՛ք՝ մաման, պապան՝ ի՞նչ կուզեն, իմ տեղը կանե՛ս, ես՝ նենց տեղ եմ գնում, որտեղից հետ չեն գալիս»։
Վերջին հերոսական մարտը:
Հոկտեմբերի 31-ին լրագրող էր եկել, նրան նկարել էր։ Մինչ զոհվելը տղաների համար հայթայթել է զենք, տաք հագուստ, սնունդ, որը բաժանել է հավասար սերժանտների և զինվորների միջև։ Նրա գրպանում հրամանատարը գրել էր «Սուրբ Գուլե», ասել էր. «էդպես ման կգա՛ք»։ Զինակից ընկերներն ասում էին. «Էդ 4 տղան մեզ պահեցին, իրենք զոհվեցին, մենք նրանց շնորհիվ ապրեցինք»։