hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Առաքելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Լոռվա մարզում՝ Շնող գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:

Նկարելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Ընտանիքի հետ, հայրիկին էր օգնում, իր հետ գնում սարեր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Հանգիստ, չխոսկան, ինքնամփոփ։

Երազանքները:

Տները վերանորոգել, աշխատել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:

Հանգիստ էր խառնվածքով, երբեք ոչ մեկին նեղություն չէր տա։

Ստեղծագործություններ:

Սրբերի նկարներ էր նկարում, խաչերի փորագրություն էր անում։

Վերջին զրույց:

Հոկտեմբերի 8-ին երեկոյան բոլորի հետ խոսեց, միայն հոր հետ չկարողացավ խոսել, սարերում էր։ Ասաց. «Վաղը պոստեր են գնում», քույրիկներին էլ ասաց. «Մամային մի՛ թողեք՝ հեռուստացույց նայի, ինչ էլ ասում են՝ մի՛ հավատացեք, էստեղ ամեն ինչ նորմալ ա»։

Վերջին հերոսական մարտը:

Տեղի է ունեցել Մարտակերտում. հոկտեմբերի 9-ին առավոտյան է ընտանիքը լուրն իմացել։