
Ծնվել է:
Շիրակի մարզում՝ Անիի տարածաշրջանում՝ Գուսանագյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Նկարերը, զինորներին մեծարելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի և ընկերների հետ, սիրած աղջիկ ուներ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Նրա մոտ ամեն ինչ պլանավորած էր, աշխույժ, կյանքով լեցուն, ոչ մեկի չէր նեղացնի, ամեն ինչի պատասխանատվությունն իր վրա էր վերցնում, շատ հայրենասեր էր, զինվորապաշտ։
Երազանքները:
Հայրական տունը վերանորոգել, ամուսնանալ, շատ երեխաներ ունենալ, ու տունը լցվեր երեխաներով, դառնալ զինվորական բժիշկ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Պատրաստել էր նկարներով շնորհակալագրեր մայրիկի և հայրիկի համար և միշտ երգում էր. «Թե հնար լիներ, լույս աշխարհ գայի մի օր նորից, կուզենայի ծնվել նորից իմ հարազատ մորից ու հորից»։
Ստեղծագործություններ:
Աստվածային մոտիվներով պատկերներ էր պատրաստում։
Վերջին զրույց:
2017թ. օգոստոսի 30-ին՝ գիշերը 11-ին զանգեց, ասաց. «Գնում են կապ սարքելու», հայրը հարցրեց. «Ու՞ր եք գնում», պատասխանեց. «Ավելորդ հարցեր մի՛ տուր»։
Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է խաղաղ պայմաններում սեպտեմբերի 1-ին դիվերսիայից վերադառնալիս ականի վրա կանգնելուց։