
Ծնվել է:
Վայոց ձորի մարզում՝ Հորբատեղ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելը
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Բոլորի հետ լավ էր՝ անկախ տարիքից, և մեծերի, և փոքրերի։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Մարդասեր, բարեկամասեր, տարբերվող տեսակ էր։
Երազանքները:
Ուզում էր տունը վերանորոգել և հյուրատուն բացել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Մաքուր սրտով մարդ էր, շատ կոկիկ ու մաքրասեր, կարգապահ, ոչ մի գործից չէր խուսափում։
Ստեղծագործություններ:
Փորագրություններ էր անում։
Վերջին զրույց:
2017 թ. հունվարի 15-ին զանգել էր, եղբորից հարցրել ու ասել. «Ասա՛՝ թող շատ պարապի, չծխի, նորմալ սնվի, ամեն ինչ ուտի, ծառայության ժամանակ առաջ կգնա»։
Վերջին հերոսական մարտը:
Աղդամի դիրքերում գլխից վիրավորվել էր, երկար ժամանակ պայքարել են նրա կյանքի համար, տարել էր ծանր վիրահատություններ, բայց, ավաղ, կյանքը փրկել չէր հաջողվել։ Մասնակցել էր 4-օրյա պատերազմին, բայց ոչ ոք չէր իմացել։ Ստացել էր շքանշաններ, պատվոգրեր ու շնորհակալագրեր լավ ծառայության համար՝
- «Քաջարի մարտիկ»,
- «Հայոց բանակի գերազանցիկ»,
- Հետմահու՝ Վետերանների միության կողմից։